Մեր քաղաքականությունն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը. Փաշինյան (տեսանյութ)Ո՞մ է ուղղված Նիկոլի կենացային ճառը. պարզապս ծաղրո՞մ է, թե՞ թշնամուն ուզում է ցույց տալ, որ իր նման ապուշ ենք«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ», «Չելսի» - «Էվերտոն»․ օրվա հանդիպումներըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինելՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջԻնչ են խոսել վրանում. «Հրապարակ» Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում
Մամուլ

Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ոչ թե արևմտյան երկրներն են ավերվում ու մեծ կորուստներ ունենում, այլ միայն Ուկրաինան։ Պատահական չէ, որ Արևմտյան ռազմաքաղաքական բլոկի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք մտադիր չեն զորքեր ուղարկել Ուկրաինա կամ անմիջականորեն մասնակցել կոնֆլիկտին. դիմադրության գործն ուկրաինացիների վրա է։ Այսինքն, իրենք միայն «փող տվողն» են: Իսկ մինչ Ուկրաինան ավերակների է վերածվում, Կիևի միջոցով Արևմուտքը ձգտում է իր աշխարհաքաղաքական հարցերը լուծել, այն է՝ թուլացնել Ռուսաստանին ու սահմանափակել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։ Բայց վերջին շրջանում Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական ճակատում սկսել է մեծապես անհանգստացնել Արևմուտքին։

Պատահական չէ, որ երկարատև ձգձգումից հետո ԱՄՆ-ի Սենատը վերջապես ընդունեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրինագիծը, որի համաձայն, 61 մլրդ աջակցության փաթեթ է տրամադրվելու այդ երկրին։ Չնայած տարբեր քաղաքական գործիչներ ընդգծում են, որ այդ օգնությունը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթանակ տանել, այնուամենայնիվ, մասնագետները վերապահումով են մոտենում այս տեսակետին՝ նշելով, որ օգնությունը բավարար չէ մեծ բեկում մտցնելու հարցում և ընդամենը երկարաձգելու է պատերազմը։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքն անհանգստացած է, որ մի շարք երկրներ օգնում են Ռուսաստանին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չինաստանին, որն, ըստ արևմտյան փորձագետների, երկակի նշանակության տեխնոլոգիաներ, տեխնիկա ու անհրաժեշտ բաղադրամասեր է տրամադրում Ռուսաստանին, որոնք ռուսական կողմը կարող է օգտագործել նաև ռազմական նպատակներով։

Դրա համար էլ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ըստ նրա, Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին թույլ է տալիս վերականգնել պաշտպանական-արդյունաբերական բազան։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը։ Բլինքենն անգամ Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար։ Ու այս ֆոնին ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերի անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Արևմուտքը որոշ ճնշումներ է գործադրում նաև այլ երկրների նկատմամբ, որոնք մեծ չափերով էներգակիրներ են գնում Ռուսաստանից։

Օրինակ՝ նման ճնշումների տակ է հայտնվել Հնդկաստանը, որը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին էապես ավելացրել է մատակարարումները Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում էապես տուժել են այն եվրոպական երկրները, որոնք համեմատաբար էժան գազ էին ներկրում Ռուսաստանից։ Օրինակ՝ գերմանական արդյունաբերությունը լուրջ վնասներ է կրում Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակման արդյունքում։ Այս ամենին զուգահեռ պատժամիջոցների շրջանցման սխեմաներ են գործի դրվում։ Ի մասնավորի, ռուսական ծագման հեղուկ գազը կարող է հայտնվել այլ երկրում, ապա այդ երկրի կողմից վերավաճառվել Եվրոպայում։ Տվյալներ կան նաև այն մասին, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվում է Եվրոպայում։

Բայց նույնիսկ այս պայմաններում, երբ Եվրոպան, որը տարբեր առիթներով դասեր է տալիս այլ երկրների՝ Ռուսաստանից մատակարարումները սահմանափակելու վերաբերյալ, որոշակի չափով գազ դեռևս շարունակում է ներկրել Ռուսաստանից, այդ թվում՝ նաև Ուկրաինայի տարածքով։ Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի, Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ալֆա բանկի հետ էներգետիկ ոլորտում հաշվարկների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը շարունակում են Ռուսաստանից մեծ քանակությամբ միջուկային վառելիք գնել։ Եթե խոշոր ներդրումների արդյունքում ԱՄՆ-ը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումների հարցում, ապա իրավիճակը բարդ է հատկապես Եվրոպայի համար։

Պատահական չէ, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարում է, թե ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասական հետևանքներ կունենա և կարող է միջուկային ոլորտը փակուղի տանել Եվրոպայի շատ երկրներում: Նկատենք, որ ԵՄ-ում գրեթե երկու տարի է, ինչ ռուսական ատոմային ոլորտի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր են հնչում, սակայն այդ պատժամիջոցներն այդպես էլ չեն հաստատվում, քանի որ պատժամիջոցների գաղափարին չեն աջակցում եվրոպական մի շարք երկրներ, որոնք միջուկային էներգետիկա են օգտագործում։ Փաստացի ստացվում է, որ երբ խոսքը սեփական էներգետիկ անվտանգության ու շահերի մասին է, Արևմուտքը բավական հետևողական է ու հարկ եղած դեպքում կարող է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքին ավելի քիչ է հետաքրքրում այն, որ Ուկրաինան ուղղակի ավերակների է վերածվում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: