ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկիի հետ հանդիպման ժամանակ:
Բայրամովը ռուս գործընկերոջ հետ խոսել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացից։
Բաքվից ընդգծել են, թե կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում վճռական են։