Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա

Ինչպես հայտնել ենք, Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Դմիտրի Կուլեբան մայիսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել։
Կուլեբան հեռախոսազրույցի արդյունքներով X-ում գրել է․
«Ես ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», – հավելել է նա։
Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։