Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրըԱզգությամբ ասորի, երեք երեխաների հայրը կալանավորվել է Բաղրամյանի ցույցերին առնչվող վարույթով. Վահան ՀովհաննիսյանՄեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելԱվտովթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներԱպացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակելԱկնհայտ է, որ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը․ Մեսրոպ ԱռաքելյանՀետևյալ հասցեներում այսօր լույս չի լինիԲագրատունյաց փողոցում 3 մեքենա իրար են բախվել․ կան տուժածներԿան փակ ճանապարհներ․ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համարԻրանին կոչ են արել չօգնել ՌուսաստանինՌուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջՌուսաստանը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել ուսումնասիրել պատմությունՓաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը» Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Անձրևների ու հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ․ Աշոտյան
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ. Աշոտ Մինասյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ ո՞վ է հորինել այդ օրենքները Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ) «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում․ ՈՒՂԻՂԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի» Մահացել է Արսենալի նախկին հարձակվող Քևին Քեմփբելը Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը Ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Աբրահամյան 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար (տեսանյութ)Հունիսի 17-ին որոշ հասցներում 8 ժամ լույս չի լինիՊետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ․ փորձագետԼրագրողները G7-ի գագաթնաժողովում Բայդենի պահվածքը ցնցող են անվանելՓաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտԹաիլանդի վարչապետը հերքում է պաշտոնաթող լինելու մտադրության մասին լուրերըԻշխանությունը բոլորին «դավադիտ» է արել․ Արման ԱբովյանՌուսաստանում բարձրացնում են թոշակներըՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԲաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. ԱյվազյանՀերթական շոուն էին նախապատրաստել, որ մեր ընկեր Գերասիմին ասֆալտին փռեին, բայց հիասթափվեցին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Մամուլ

Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին ընթանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը, որ արդեն հասել է Կոտայքի մարզ, իսկ մայիսի 9-ին, ըստ շարժման հայտարարության, կհասնի քաղաքամայր Երևան: Հատկանշական է, որ բոլոր բնակավայրերում՝ մեծ, փոքր, քաղաքներում ու գյուղերում, որ կան Բագրատ Սրբազանի գլխավորած երթի ճանապարհին, հայրենակիցները ջերմորեն, աղուհացով, հյուրասիրությամբ, ողջույններով, խրախուսական բացականչություններով են դիմավորում և ընդունում երթի մասնակիցներին: Շատերը միանում են երթին՝ Լոռուց, Գեղարքունիքից, Արարատից, Շիրակից...

Քավ լիցի, երթի ընթացքը օնլայն հեռարձակվում է միանգամից մի քանի լրատվական կայքերով, համացանցային հարթակներով, և բոլորը, ով անտարբեր չէ, տեսնում է երթի ընթացքն էլ, երթավորներին դիմավորելն էլ, մարդկանց համակած հույսն ու տրամադրություններն էլ: Երթի մեջ գտնվող մեր հայրենակիցների տպավորություններն, իհարկե, ավելի վառ են, այսպես ասած՝ «առաջին ձեռքից»: Ուշադրություն են գրավում նրանց դիտարկումները ընդհանուր մթնոլորտի, տրամադրությունների մասին: Ու դա նույնպես բնութագրական է: Բայց մենք, այնուամենայնիվ, կցանկանայինք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել երթի մեկնարկի և՛ խորհրդանշական, և՛ կարևոր դրվագի վրա: Նախքան երթի մեկնարկը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա հետ՝ շարժման առաջին շարքի գործիչները ծնկի իջան Կիրանցի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ և նրա մեծական օրհնանքն ստացան: Սա իսկապես խորհրդանշական պահ էր:

Դա, առանց խոսքերի կամ հավել յալ մեկնաբանությունների, ընդգծումն էր այն կարևոր հանգամանքի, որ այս պայքարը մեր ազգային ավանդույթին համահունչ ու համապատասխան է, ազգայինի ու ավանդականի վրա է խարսխված նախևառաջ: Ազգայինն ու ավանդականը պահելու մասին է այս պայքարը: Եվ պահելու այնտեղ, որ մեր բնօրրանն է, այլ ոչ թե, ինչպես դա օրվա իշխանությունն է ցանկանում, գյուղ առ գյուղ, սար առ սար, ձոր առ ձոր այդ ամենը թշնամուն հանձնել, որից հետո ո՛չ ազգը ոտատեղ կունենա, ո՛չ էլ ազգայինը՝ հենակետ: Մոտ մեկ օր լռելուց հետո իշխանական քարոզչամեքենան, համացանց լցոնած բազմաթիվ ֆեյքերով մի նոր թափով հարձակումներ վերսկսեց Բագրատ Սրբազանի ու նրա գլխավորած շարժման դեմ՝ մատնելով այն սարսափը, որ համակել է Փաշինյանին ու նրա «թիմակիցներին», երբ նրանք տեսան, թե ինչ թափ ու էներգետիկա ունի այս պայքարն իր ընդերքում: Սա վախ է խաչից ու խաչի շարժումից:

Եվ սա գուցե բնական և սպասելի է: Սա հոգևորի, ոգեղենի ընթացքն է՝ ընդդեմ սուտ «դուխի», համախմբման, ճշմարիտի ու սիրո ընթացքն է՝ ընդդեմ բաժանման, փսորման, ատելության, անհայրենիքության, ապազգայինի, ընդդեմ ստի: Հոգևորը, ազգայինը, ավանդականը: Պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը: Ո՞վ ենք մենք առանց այդ ամենի: Ո՞վ ենք մենք առանց դրա գիտակցման: Ինչպես նախօրեին սիրված ու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից: Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե՛ Հայաստանի, թե՛ մշակույթի... առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:

Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, Աստված գիտի: Ամեն դեպքում, մեր հանրության գերակշիռ մեծամասնության շրջանում հույս է արթնացել: Հույս, որ լույսն ու ապրելու կամքը, ազգայինն ու հոգևորը գերակշռելու են խավարին ու անհոգությանը, ստին ու կեղծիքին, պատռելու են նվաստության, պարտվողականության, զիջողականության պատանը, ընդհատելու են կորուստներն ու անկումը: Կրկնենք, թե ինչպիսին կլինի շարունակությունը, միայ Աստված գիտի: Բայց մի բան հաստատ է. վերջապես պետք է հաղթի հոգևորը: Ոգին, այլ ոչ թե «դուխը», կյանքն ու ազատությունը, այլ ոչ թե դագաղները, որոնք ճոճելով փաշինյանենք եկան իշխանության ու սև բերեցին մեր ծաղկուն Հայաստանի, Արցախի, մեր աշխատասեր ժողովրդի գլխին: Պետք է հաղթի լուսավոր միտքն ու բարին, այլ ոչ թե անմիտ ու դատարկ «դմփ-դմփ-հու»-ն: Ոգեղենությունը, այլ ոչ թե չարությունը, որ օրնիբուն ու անդադար հորդում է Փաշինյանի, նրա իշխանության այլ «կարկառունների» բերաններից:

Պետք է, ի վերջո, հաղթահարել Փաշինյանի ու նրա «թիմի» բերած սևուսպիտակի որոմը, նրանց բերած ու սերմանած ներքին թշնամանքը, ատելության այս զզվելի մթնոլորտը, ազգային նվաստացման ու ինքնաոչնչացման այս պարունակից պիտի ելնենք, ի վերջո: Երթի հետ Երևան եկող հայրենակիցները, ինչպես սկզբում նշեցինք, բավականին գունագեղ ու ոգևորությամբ են նկարագրում թե՛ ներսում, թե՛ երթի շուրջ տիրող մթնոլորտը, այն, թե ինչպես են բացարձակապես անծանոթ մարդիկ շտապում օգնել մեկը մյուսին, ինչ պատրաստակամությամբ են համակված: Դա հենց այն է, ինչը կոչվում է միասնություն: Դա համախմբման, եղբայրական սիրո, համերաշխության արտահայտությունն է ու ներուժը, եթե կուզեք՝ էներգետիկան:

Այն ներքին ուժը, որը միավորում է մարդկանց, որը մարդուն բարձրացնում է, ոտքի կանգնեցնում ու վաղվա օրվա, ապագայի հույս տալիս: Փաշինյանը մեր հասարակությանն անընդհատ բաժանում է, սևուսպիտակում է, թշնամացնում է, անընդհատ չարության դոզաներ է ներարկում, անընդհատ վախեցնում ու ահաբեկում է, որովհետև տարանջատվածներին հեշտ է իրար դեմ հանել, որովհետև վախեցածներին հեշտ է ճնշել, որովհետև նա ստի, կեղծիքի, աղետի, մահվան, պարտության խորհրդանիշն է: Իսկ Երևան ընթացող երթը ապրելու, արարելու, հայ մնալու, Հայաստան, երկիր ու պետություն ունենալու մասին է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: