Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց
Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին
Իշխանությունն արցախցիներին հավաքական ընդդիմություն է հռչակել, հետո կկապի «Սրբազան պայքարի» հետ և ըստ իրավիճակի կձերբակալի. Տիգրան ԱբրահամյանՄենք գիշերը կմնանք Ազատության հրապարակում, նույնիսկ քնապարկն է արգելված. Արտակ Բեգլարյան Ակնկալում ենք, որ փաստաբանների և նրանց վստահորդների համար ՄԻՊ֊ը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձող. Փաստաբանների պալատ20-ամյա օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդնավակայանումԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետՄոսկվայում 120 տարվա մեջ առաջին անգամ ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվելԱզգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականություններըԻնչ է քննարկել ՔՊ-ն ԳորիսումԱրամ Ա․ Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներովՀրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տունԿենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա․ ՀայրապետՈւկրաինան ու Ադրբեջանը ճանապարհային քարտեզ են ստորագրելԱլիևը կրկին շնորհավորել է Էրդողանին․ ադրբեջանա-թուրքական ռազմավարական հեռանկարներն են քննարկումՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսովԵրբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչըԱրցախցիները մնացել են առանց տանիքի, նստացույց են անում, արտագաղթի վտանգ կա. Աբրահամյան (տեսանյութ)Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ վիրավորներ կանՀայաստանում, Արսեն Թորոսյանի բուռն պահանջներով, կիրառվում են մարդկանց վնաս հասցնելու նորմերԱրման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերողՑԱԽԱԼ-ը նոր հարված է հասցրել Հարավային Լիբանանին, «Հըզբոլլահի» ռազմական թևի անդամ է զոհվելԻրանը չի դադարեցրել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը. Արաղչի Խաղաղություն, որը ԼՂ-ից տեղահանված 150,000 հայերին թողնում է անորոշության մեջ, չի կարող լինել կայունԱրցախի դրոշը՝ իր ամբողջ շքեղությամբ, ծածանվում է Ազատության հրապարակում, բազմամարդ հանրահավաք է (տեսանյութ)Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըՑավալի ու տխուր է, երբ 2000-ամյա Եկեղեցու վրա հարձակվում է նույն պետության իշխանությունը (տեսանյութ)Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԱրցախցիների կողմից ոչ մի ահաբեկչություն չի՛ ձեռնարկվել կամ պլանավորվել. ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)Վթար՝ Արմավիրում․ բախվել են «Jeep Compass»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՏպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Արսեն ԲաբայանՕտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքումԼույս չի լինի
Փոփոխություններ՝ կապված զինծառայողների արձակուրդի հետ
Խոշոր ու շղթայական ավտովթար․ բախվել է 7 մեքենաՆԳՆ-ն հերքում է արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՈւկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվումԵթե որևէ մեկն ասի, որ Անուշավան եպիսկոպոսի պաշտոնավարման «ժամկետն է լրացել», պատրաստ եմ ապացուցել, որ ստախոս է․ԱբաջյանՄԻՊ-ը նեղվել է, որ իր հայտարարության բովանդակությունը քննադատել են և ինքնապաշտպանվել էՆախկին նախարար Ստարովոյտի սիրեցյալը նրա հուղարկավորությանը եկել է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբԱյսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում բոլորիդ սպասում ենք հանրահավաքի՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես ԲաղալյանԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Հակոբյան Հիմա էլ ադրբեջանցիներին հատուկ սպառնալիքի լեզվով են խոսում. Տիգրան Աբրահամյան
Երեխան խցի հատակում չոչ էր անում. Քրիստինե Վարդանյանը բանտում տեսակցել է Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական փոքրիկին
Հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները. արցախցիները՝ այսօրվա հանրահավաքի մասինՀնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըԽնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու վրա․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Մամուլ

Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Մասնավորաբար, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում, 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը:

Առաջարկվում է Հայաստանում ներդնել կոռուպցիոն ռիսկերի կառավարման համապարփակ մոդելը, որը պարունակում է ներքին և արտաքին գնահատման գործիքների համակցում: Ներքին գնահատումը ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդաբանության և հարցաշարերի հիման վրա համապատասխան մարմինների կողմից գնահատման շրջանակի գործառույթներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի մշակում (բարեվարքության ծրագիր)՝ Հանձնաժողովի մասնագիտական խորհրդատվությամբ և մեթոդական աջակցությամբ:

Ներքին գնահատումը հնարավորություն է տալիս կառույցին բացահայտելու իր կառավարման, որոշումների կայացման և գործառույթներին վերաբերելի այլ գործընթացներում առկա բացերը, ներդնել հակակոռուպցիոն կանխարգելիչ միջոցներ: Արտաքին գնահատումը ենթադրում է առավել խորքային, մասնագիտական և հետազոտական գործընթաց՝ հիմնված ոլորտային իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահառուների հետ համագործակցության վրա: Առաջարկվում է յուրաքանչյուր տարի գնահատում իրականացնել 1-2 ոլորտում՝ հաշվի առնելով գործընթացի բարդությունը և ժամանակատարությունը: Արտաքին գնահատման նպատակով ձևավորվում է աշխատանքային խումբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգմամբ:

Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի կողմից հարցաշարերի մշակում և ներկայացում աշխատանքային խմբի հաստատմանը, իրավասու մարմնի կողմից հարցաշարի լրացում, հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերի գործոնների բացահայտում:

Երկրորդ փուլում իրականացվում է բացահայտված խնդիրների պատճառների բացահայտում և դրանց լուծման վերաբերյալ առաջարկների մշակում: Ոլորտային գնահատման գործընթացի արդյունքում մշակվում է համապարփակ զեկույց, որը մանրամասն անդրադարձ է կատարում ոլորտի բոլոր գործընթացներին, դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերին և դրանց լուծման առաջարկներին, որոնք ներկայացվում են ոլորտային իրավասու մարմինների քննարկմանը: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացը հանգեցնելու է ֆինանսական որոշակի միջոցների տրամադրման անհրաժեշտության»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: