Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներՍտալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետԲոլորս ունենք մեր առանձնահատկությունը, բայց ապրում ենք նույն միջավայրում և բախվում մարտահրավերներիՓրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ ենԻրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս ԱրաղչիԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. AzatutyunՓյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբՓաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին գործուղում է ՖրանսիաՖրանսիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանՆախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար
ՀՀ-ն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական գագաթնաժողովը հյուրընկալելու համար
Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի․ Արման ԾառուկյանԱրարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունըԱրծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել էր «Եղնիկասար» հանդամասում․ նրան գտել ենՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ. ՀԿԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել ենՆախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս․ ՔԿ
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ՀՀ-ում՝ 2026 թվականի գարնանը․ Փաշինյան
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆԿառավարությունը տոհմային մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման գնի 50 տոկոսը կփոխհատուցի. 2024-2028 թթ. զարգացման ծրագիր2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր. ՀակոբյանՀակոբ Արշակյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներըՀանձնուքում առկա կոշիկների մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոցՀարկ վճարելու և երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազոխիզմ է. ԱնանյանՈւկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ. ԼավրովԵթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին՝ Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ ամենակոռումպացվածի կոչմանը. ՕսկանյանՀանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը փոխել է հասցեն. Hetq.am Երեկոյան հնարավոր է կարճատև անձրև
Մամուլ

Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշում սկսված սահմանազատման գործընթացը, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը և Հայաստանի կողմից միակողմանի զիջումների շարունակականությունը պատճառ դարձան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորման համար։ Շարժման նպատակը, թերևս, պարզ է՝ կանգնեցնել և հետ շրջել նորանոր զիջումներ կատարելու և կապիտուլացվելու անիվը։ Եվ, ահա, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան, որպեսզի ՀՀ իշխանություններին ներկայացնեն իրենց պահանջները։ Հիմա շատ է քննարկվում այն հարցը, թե կոնկրետ ինչ դրսևորումներ է ունենալու շարժման ծավալումն արդեն Երևանում։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո ականատես ենք եղել բազմաթիվ ցույցերի, երթերի ու շարժումների, որոնք իշխանափոխության նպատակ ունեին, սակայն այդպես էլ հստակ արդյունք չունեցան։

Արդյունքում Փաշինյանի իշխանությունը «Խաղաղության օրակարգի» անվան տակ հնարավորություն ստացավ շարունակել իր զիջողական քաղաքականությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ ներկայում ծավալվող շարժումը պետք է տարբերվի նախորդ բողոքի գործողություններից։ Այսօր հասարակությունը խոր հիասթափության, կարելի է ասել՝ նաև հուսահատության մեջ է ընկղմված, ուստի կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հանրությանը չտանի նոր հիասթափության։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու իրագործելի օրակարգ, կոնկրետ սցենարներ ու գործողություններ նախատեսվեն, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե շարժման պահանջները չկատարվեն։ Ու, ընդհանրապես, կարևոր է, որ իշխանությունը մանևրելու տեղ չունենա և ուժեղ հանրային ճնշման տակ լինի, որպեսզի ուղղակի ի վիճակի չլինի կատարել հակառակորդի պահանջները։

Այդ ընթացքում կարևոր է ցույց տալ, որ կատարվող զիջումները լեգիտիմ չեն, քանի որ իշխանությունները վաղուց այլևս չունեն հանրային վստահություն։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ համապատասխան դաշտ ձևավորվի հանրության լայն շրջանակների համախմբման համար, իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել ատելության մթնոլորտի բորբոքումից, մի ճանապարհ, որի ուղղությամբ շարժվում են իշխանությունները։ 2018 թվականին Փաշինյանի ղեկավարած շարժումն իշխանության եկավ կոնկրետ ատելության վրա հիմնվելով՝ սև ժապավեններով, դագաղներով և մահ ու ավեր սփռեց։ Իսկ հայհոյանքն ու մյուս արատավոր երևույթները ներքաղաքական կյանքում օրինաչափություն դարձան։ Հիմա եկել է ժամանակը՝ վերջ տալու հասարակության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացնելու և ատելություն գեներացնելու արգահատելի գործելակերպին։

Ու այս հարցում կարևոր է՝ տուրք չտալ էմոցիաներին, ծայրահեղության հասնող էյֆորիային, քանի որ իշխանությունների գործելակերպը, ինչպես նշեցինք, շատ պարզ է։ Նրանք արդեն իսկ փորձում են ամեն կերպ ցեխ շպրտել շարժման վրա, անվանարկել, կեղծ տեղեկությունների միջոցով պիտակավորել երթի մասնակիցներին, փոխադարձ մեղադրանքների դաշտ ստեղծել ու ատելություն սփռել։ Այս իմաստով եկեղեցին մեծ դերակատարություն կարող է ունենալ, քանի որ այս համահայկական կառույցը ընդունելի է բոլորի կողմից։ Ու պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատմության ամենաբարդ իրավիճակներում՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, հենց եկեղեցին է, որ համախմբել ու խթան է հաղորդել հայ ժողովրդի պայքարին։

Ու, ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ գործընթացի ծավալման ընթացքում տարբեր քաղաքական միավորներ՝ նույնիսկ միմյանց հակադիր գաղափարախոսություններով, միաժամանակ կարող են միանալ շարժմանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ որոշ ուժեր կարող են գործուղվել, որպեսզի սեփականացնեն շարժումը կամ էլ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Բացառված չեն նաև տարբեր տեսակի սադրանքները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: