Գազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից. ՄԱԿ-ի պաշտոնյան «անմարդկային» է որակել Իսրայելի գործողությունները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքն «անմարդկային» է որակել Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու Իսրայելի հրամանը և զգուշացրել, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել:
«Գազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից: Եվ այսօր նրանց ասում են, որ նրանք պետք է նորից տեղափոխվեն, քանի որ իսրայելական բանակի գործողությունները Ռաֆահում ընդլայնվում են: Սա անմարդկային է։ Սա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, որոնց համար խաղաղ բնակչության արդյունավետ պաշտպանությունը առաջնահերթ նշանակություն ունի»,- ասվում է Թյուրքի անունից տարածված հայտարարության մեջ։