Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Մալթայի ԱԳ նախարարի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահ Յան Բորգի միջև։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։