Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկին
Համասը հավանություն է տվել Եգիպտոսի առաջարկին, որն անընդունելի է Իսրայելի համար։ Այդ մասին Reuters-ին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այս առաջարկը պարունակում է հակամարտության երկարատև լուծումներ, որոնց Թել Ավիվը չի աջակցի։
«Մենք սպասում ենք ՀԱՄԱՍ-ի մանրամասն պատասխանին և կուսումնասիրենք այն։ Մենք կփորձենք հասկանալ, թե ՀԱՄԱՍ-ը ինչի է համաձայնել, ինչին՝ ոչ»,- հավելել է պաշտոնյան։
Նա նաև հայտարարել է, որ այդ առաջարկը հայտնի չէ ոչ Իսրայելին, ոչ ԱՄՆ-ին, և այն չի հիշատակվել Նեթանյահուի և Բայդենի զրույցի ընթացքում»,-հավելել է նա:
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Գազայի հատվածում կրակը դադարեցնելու առաջարկը, որին համաձայնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, նախատեսում է իսրայելական ուժերի դուրսբերում Գազայից և շրջափակման ամբողջական վերացում։ Նրանց խոսքով՝ Քաթարի և Եգիպտոսի միջնորդների կողմից ներկայացված առաջարկը ներառում է կարգավորման երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրը կտևի 42 օր։