Օդից վերցրած պնդումներ են․ Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու ցանկության մասին
Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլորի համար, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունից հետո դա ապացուցվել է ոչ մեկ անգամ։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, որ ՔՊ-ի բարձրաստիճան շրջանակներից ազդակներ են ստանում շարժմանը մասնակցելու։
«Նման մեկնաբանությունները, որոնց հիմքերը չգիտեմ և չգիտեմ, թե առհասարակ ինչի համար են արվում, ես ուղղակի որևէ մեկնաբանություն չունեմ։ Եթե որևէ հիմնավորում կբերեք, որևէ նյութ կլինի, ինչը կարելի է մեկնաբանել՝ կմեկնաբանենք, բայց օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։