Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ Գալստյան

Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական, ամեն հայ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ զինվոր է։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Մենք-նրանք-դուք պայքարում եք ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆի համար, սիրո, համերաշխության, արդարության ու արժանապատվության համար։
Սա ՀԱՆՈՒՆԻ շարժում է։
Պատիվ է այս պայքարի շարքերում լինելը։
Պատիվ է Հայրենիքի զինվորը լինելը։
Վաստակած Պատիվ է այս քաոսի մեջ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ լինելը։
Ճշմարտությունը չի խոցվում։
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ երկուհազարամյա ճանապարհը ազգային և հոգևոր ծառայություն է․․․»։