ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի

Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։

Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն»։