Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «ՊՍԺ»-ին և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը կայացավ ֆրանսիական «ՊՍԺ»-ի և գերմանական «Բորուսիայի» միջև։
Գերմանական ակումբը հաղթեց 1։0 հաշվով։ Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Մատս Հումելսը։
Առաջին խաղում նույնպես դորտմունդցիները հաղթել են 1։0 հաշվով։ Այսպիսով, «Բորուսիան» հաղթեց ընդհանուր 2։0 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ։
Մրցակիցը կորոշվի այսօր՝ «Ռեալ»-«Բավարիա» պատասխան խաղից հետո։ Գերմանիայում թիմերը ոչ-ոքի են խաղացել՝ 2:2: