Ստավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել
Ստավրոպոլում տղամարդը կրակել է երկու դուստրերի վրա, վիրավորել կնոջը, իսկ հետո ինքնասպան եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Մարտի 27-ին Ստավրոպոլի տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու և երկու անչափահաս երեխաների դիեր՝ հրազենային վնասվածքներով, բացի այդ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել մի կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել են գերատեսչությունից։
Տուժածի հայրը փորձել է տուն մտնել, սակայն չի հաջողվել՝ դուռը ներսից փակ է եղել, և զանգերին ոչ ոք չի պատասխանել։
Քննիչները հանցագործության վայրից հայտնաբերել են ատրճանակ և պարկուճներ։
Հարուցվել է քրեական գործ՝ «Երկու և ավելի անձանց, այդ թվում՝ անչափահասների սպանություն և սպանության փորձ» հոդվածով։
Միջադեպից հետո մարզային դատախազությունը հետաքննություն է կազմակերպել։