Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան
Լսեցի քննչական կոմիտեի կողմից տարածված Կիրանցիներին միացած մեր զինվորականների մեղայական խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների՝ իբրև զղջման մասին ՔԿ տարածած տեսանյութին։
«Ամենեւին չզարմացա ու ոչ էլ մեղադրում եմ նրանց: Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել։
Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին:
Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»: