Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Տավուշցիները փակել էին նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածը: Տեղում էին «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր:
Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, իսկ միջադեպին ներկա պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկաններից պահանջեց ժողովրդին հարգանքով վերաբերվել:
Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց: Ակցիայի մասնակիցներն ուշքի բերեցին նրան, ապա շտապօգնություն կանչեցին: Ակցիայի ևս մեկ մասնակցի ինքնազգացողությունը վատացել էր: