Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակվել է 44 ամերիկացի
ԱՄՆ-ն սկսել է իր քաղաքացիների էվակուացման աշխատանքները Յոկոհամա քաղաքից,որտեղ գտնվում է Diamond Princess նավը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ամերիկացի վիրուսոլոգ Էնտոնի Ֆաուչը նշել է,որ նավում եղել է 400 ամերիկացի,որոնցից 44-ը վարակակիր են: Նա ընդգծել է նաև,որ հիվանդները հոսպիտալացվել են:
Հիշեցնենք,որ նավում եղել է 3700 մարդ՝ 50 տարբեր երկրներից: