Աշխարհում մնացել է ընդամենը 2 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր
Աշխարհում մնացել է ընդամենը երկու հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր ` Նաջինը և նրա դուստր Ֆաթուն: Վերջին արուն մահացել է 2018 թվականին, այդ ժամանակվանից գիտնականները փորձել են արհեստական բեղմնավորման միջոցով նորը ստեղծել, սակայն որոշել են չօգտագործել 32-ամյա Նաջինին՝ հաշվի առնելով նրա տարիքը և այլ գործոններ, հայտնում է BBC-ն։
Նոր ռնգեղջյուր ստանալու ակնկալիքով անասնաբույժները վերցնում են ռնգեղջյուրի ձվերը և ուղարկում իտալական լաբորատորիա՝ բեղմնավորման՝ օգտագործելով երկու մահացած արուների սերմնահեղուկը։
Այժմ գիտնականները ստեղծել են 12 սաղմ, որոնք ցանկանում են փոխպատվաստել հարավային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի փոխնակ մայրերին: