«Այսօր կյանքի և մահվան շեմին էի»․ Անդրեն հիվանդանոցում է (ֆոտո)
Երգիչ Անդրեն առողջական խնդիրների է ունեցել և հայտնվել հիվանդանոցում։ Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հիվանդանոցում արված լուսանկարներ ու կարճ տեսանյութեր հրապարակելով։
«Ձեր աղոթքների կարիքն ունեմ»,- հրապարակումը մակագրել է երգիչը:
Ավելի ուշ նա հայտնել է, որ կյանքի ու մահվան եզրին է եղել։
«Այսօր կյանքի և մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգևեց կյանք։ Շնորհակալ եմ»,- գրել է երգիչը։
Անդրեն չի հայտնել, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում: