Սև-սպիտակ ու գունավոր լուսանկարներ՝ հերթական ակնա՞րկ, թե՞ անտարբերություն. վարչապետի տիկինը նոր ֆոտոշարք ունի
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, ով իշխանափոխությունից հետո ծաղկեփնջով խաղաղություն էր մուրում հայ ազգի թշնամուց՝ ադրբեջանցիներից ու նրանց Արցախ էր հրավիրում, ինստագրամի իր էջում շարունակում է ակտիվ «ֆոտոսեսիան»:
Այն ժամանակ, երբ նրա ամուսին Նիկոլը հային սպանող ու կեղեքող ազգի հետ փորձում է բարեկամություն անել, երբ միևնույն ժամանակ այդ նույն թշնամի ազգը շարունակում է կրակել մեր հայ զինվորների ու նաև խաղաղ բնակչության ուղղությամբ, Հակոբյան Աննան իր օրակարգն է թելադրում՝ գունավոր ու սև-սպիտակ նկարներ տեղադրելով իր էջում:
Նույնիսկ արդեն դժվար է հասկանալ՝ այսչափ անտարբե՞ր է սահմանին տեղի ունեցող իրավիճակին, թե՞ հերթական անգամ իր ֆոտոշարքով ինչ-որ բան է ակնարկում...