«Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրել են Զելենսկու տեսաուղերձը
Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիան «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հատուկ ուղերձը։ Միջոցառումը հեռարձակում է CBS հեռուստաալիքը։
«Աջակցեք մեզ ամեն կերպ, մի լռեք, և այդ ժամանակ խաղաղություն կլինի մեր քաղաքներում», - ասել է Զելենսկին իր ուղերձում։
Ուկրաինայի նախագահի տեսաուղերձի ցուցադրությունից հետո ուկրաինացի երգիչների ու երաժիշտների ուղեկցությամբ ելույթ է ունեցել երգիչ Ջոն Լեջենդը։
Ավելի վաղ ամերիկացի մշակույթի մի շարք գործիչներ առաջարկել էին Զելենսկիին «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալու հնարավորություն տալ, սակայն դա տեղի չունեցավ։