Կայացել է Կարեն Ասրյանի անվան միջագային ավանդական 13-րդ հուշամրցաշարը
Ավարտվել է հայ վաղամեռիկ գրոսմայստեր, մինչև 10 տարեկանների ԽՍՀՄ առաջնության հաղթող և ոսկե մեդալակիր, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և շախմատի համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող ու մրցանակակիր Կարեն Ասրյանի անվան միջազգային ավանդական հուշամրցաշարը:
Շախմատի հանրապետական ֆեդերացիայի կողմից անցկացվող թվով 13-րդ մրցաշարին այս տարի մասնակցել է 7 երկրի 98 շախմատիստ։
Թեժ պայքարում ինը հնարավորից 7, 5 միավոր վաստակել և միանձնյա հաղթող է ճանաչվել երևանցի Շանթ Սարգսյանը:
Յոթական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց միջև բաժանել են Արթուր Դավթյանը և իրանցի Ամին Թաբաթաբային: