Ես հազիվ ողջ մնացի․ Լեպս
Երգիչ Գրիգորի Լեպսը պատմել է, թե ինչպես իրեն մի անգամ շտապօգնության մեքենայով տարել համերգից՝ հանկարծակի ներքին արյունահոսության պատճառով։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ այս մասին նա ասել է «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում։
«Ինձ մի կերպ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց հենց համերգից՝ ներքին արյունահոսություն էր սկսվել, որը երկար ժամանակ հնարավոր չէր դադարեցնել։ Վերակենդանացում, ներարկումներ․․․ ես հազիվ ողջ մնացի»,- պատմել է երգիչը։
Նա խոստովանել է, որ այս դեպքից հետո «հետևություններ է արել» և սկսել է ավելի ուշադիր լինել իր առողջության նկատմամբ։ Մասնավորապես, Լեպսը դիետա է պահել և հրաժարվել ալկոհոլից, ինչպես նաև յուղոտ ու տապակած ուտելիքներից։ Միաժամանակ երաժիշտը նշել է, որ մշտական հյուրախաղերի պատճառով հազվադեպ է տանը լինում։ Սակայն, ըստ Լեպսի, սա նորմալ իրավիճակ է այն ընտանիքներում, որտեղ հայրը գումար է աշխատում։