Սյունիքի մարզում տեսախցիկը ֆիքսել է գորշ արջի և նրա քոթոթների առավոտյան զբոսանքը (տեսանյութ)
Գորշ արջն իր քոթոթների հետ առավոտյան զբոսանք է կատարել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում: Տեսախցիկները ֆիքսել են զբոսանքի վայրը։ Արջի այս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով։ Նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600 պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։