Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվում է «Բարսելոնա»
Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հաստատել է «Բարսելոնայի» հետ գերմանացի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համաձայնությունը։
«Մենք համաձայնության ենք եկել «Բարսելոնայի» հետ. Առայժմ միայն բանավոր, փաստաթղթերը դեռ ստորագրված չեն։
Իմ գործը բացառապես «Բավարիայի» համար միշտ լավագույնին հասնելն է: Մենք մտածեցինք, որ լավագույնն է Ռոբերտին բաց թողնել:
«Բարսելոնան» այնպիսի գումար է առաջարկել, որը մեզ համար միանգամայն խելամիտ է դարձնում Լևանդովսկու վաճառքը։ Բացի այդ, մենք վերջին շրջանում շատ հաջողակ ենք տրանսֆերային շուկայում և պայմանագիր ենք կնքել համաշխարհային մակարդակի խաղացող Սադիո Մանեի հետ»,- Կանի խոսքերն է մեջբերում iMiaSanMia Twitter-ը: