Մալախովը հեռանո՞ւմ է Ռուսաստանից
Հեռուստահաղորդավար, շոումեն Անդրեյ Մալախովը մեկնում է Բալթյան երկրներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «ВЧК-ОГПУ» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդ որում՝ Մալախովը չի պատրաստվում մոտ ապագայում վերադառնալ։
Հեռուստահաղորդավարը Telegram-ի իր ալիքում արձագանքել է այս հայտարարությանը։ Մասնավորապես, այդ հայտարարությունների սքրինշոթերն է տեղադրել՝ «Չեք տեսնի» կարճ մակագրությամբ։
Հաղորդավարն այդպիսով հերքել է այդ լուրերը՝ հաստատելով, որ դրանք պարզապես բամբասանքներ են։