Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկել
Հասարակություն

Կինոգործիչներն իրենց մտահոգությունն են արտահայտում Կինոմիության շենքի բակում նախատեսվող ռեստորանի բացման կապակությամբ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակի միջնամասում, որտեղ տարիներ շարունակ կինոյին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տարածքում նախատեսում են գարեջրատուն-ռեստորան կառուցել: Կինեմատոգրաֆիստների միությունը դա համարում է անօրինական և դիմել է դատարան, Երևանի քաղաքապետարան՝ գործընթացը կանխելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեռ մայիս ամսին Վարչական դատարանը Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, սակայն շինարարությունը շարունակվում է. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը: Կինեմատոգրաֆիստների միության դիմումները քաղաքապետարանի թեժ գծին արդյունք չեն տալիս:

Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը միության նախագահ Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ բազմիցս դատարանների և իրավաբանների օգնությամբ ապացուցել են, որ շինարարությունն ապօրինի է, սակայն լուծում դեռ չի գտնվել:

«Մեր մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետև մարդիկ մտածում են, թե դրանք պետք է շատ շտապ վերածել սրճարանների և ռեստորանների»,-նշեց նա և ընդգծեց, որ իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար և չեն լռելու, պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել:

Ըստ կինոգործիչների՝ այն, ինչ կատարվում է, հանցագործություն է Կինեմատոգրաֆիստների միության նման լուրջ կենտրոնի հանդեպ, որում արդեն 4-5 տարի է մեծ ներդրումներ են արվում: «Բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակութային կենտրոն: Մենք նամակ ենք ուղղել ՀՀ վարչապետին, որը մեր վերջին հույսն է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ այդ այգում գարեջրատուն կառուցելու համար շինթույլտվություն է տվել: «Այգին օրինականացրել էին որպես միհարկանի ինքնակամ շինություն ինչ-որ մեկի անունով: Մենք դիմել ենք դատարան և վիճարկում ենք դա, դիմել ենք իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել կենտրոնի քննչականում, սակայն գործը կարծես քնեցվում է: Դատարանում վիճարկեցինք նաև շինարարության թույլտվությունը: Վիճարկելով՝ միջնորդեցինք, որ կասեցնեն շինարարությունը մինչև գործի ավարտը: Դատարանը սկզբից մերժեց մեր միջնորդությունը, հետո տասը ամիս գործը քննվեց, հետո եկան ու սկսեցին ծառերը կտրել, և մենք կրկին դիմեցինք դատարան: Տեղեկացրինք, որ ծառերը կտրել են, հաջորդ քայլը լինելու է հողի շերտը բետոնապատելը, այսինքն՝ անիմաստ է դառնում մեր դատական պաշտպանությունը: Դատարանը 2022 թվականի մայիսի 25-ին որոշեց կասեցնել շինարարության թույլտվությունը»,-պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ որոշումն ուղարկվել է բոլոր կողմերին: Այն ստացել են և՛ կինոմիությունը, և՛ քաղաքապետարանը, և՛ կառուցապատողները: «Սա նշանակում է, որ այդ շինարարությունը չի կարող իրականացվել, բայց որոշ ժամանակ անց նորից ինձ ահազանգում են, որ շինարարությունը վերսկսվել է. հողը փորել են, ջրահեռացման խողովակներ են տեղադրում: Հուլիսի 11-ին կրկին դիմում-բողոքով դիմեցինք Երևանի քաղաքապետարանին՝ հիշեցնելով, որ դատարանը կասեցրել է շինարարությունը: Մինչ օրս արձագանք չկա»,-մանրամասները ներկայացրեց Մեժլումյանը: