Ռուսները, որոնց հարազատները ծառայում են Ուկրաինայի ԶՈւ-ում, չեն ազատվի մոբիլիզացիայից
Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնց հարազատները ծառայում են Ուկրաինայի զինված ուժերում, չեն ազատվում մասնակի զորահավաքից։ Այս մասին հայտնում է «Объясняем.рф» պորտալը։
«Այո նրանք կարող են. արտերկրում հարազատների, այդ թվում՝ զինվորականների առկայությունը մոբիլիզացիան հետաձգելու պատճառ չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագրով ծառայությունը թողածները ներառվել են զորահավաքի առաջնահերթ կատեգորիաների ցանկում։