Առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը.
«Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատո՞ւմ եք, նրանց կարծիքը հարցրե՞լ եք։
Թե՞ «ձեռքի հետ, ոտքի վրա» բան է՝ ասել եք։ Ակնհայտ է՝ ի՞նչ է տեղի ունենում:
Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։
Արևմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։
Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները ,որի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։
Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։
Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել»։
Ըստ Շարմազանովի՝ առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու:
«Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ»,-գրել է նա։