Հայկ Մարությանը Կրեմլի համերգասրահում հանդես կգա «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում հանդես կգա իր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման։ Այս մասին հայտնել է Մարությանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ռուսաստանում ապրող սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը:
Հ.Գ. Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո»,- գրել է նա: