Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 19-ին Տիրանայում գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։
Sport.news.am-ի տվյալներով՝ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում են՝
Բուչնև, Մկրտչյանը, Հարոյան, Ոսկանյանը, Ա․ Գրիգորյանը, Դաշյան, Հարությունյանը, Կ․ Հովհաննիսյանը, Շաղոյանը, Բաբայանը, Բիչախչյանը։
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։