Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Նյու Յորքում կայացած ըմբշամարտի Բիլլ Ֆարելի հուշամրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել։
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, չեմպիոն են դարձել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: Ռազմիկ Քուրդյանը դարձել է մրցաշարի փոխչեմպիոն, իսկ Հովհաննես Հարությունյանը` բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ նույն մրցաշարում ազատոճայիններից փոխչեմպիոն էր դարձել 74 կգ քաշային Արման Անդրեասյանը, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը նվաճել էր բրոնզե մեդալ: