Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկելՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան
Որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Ռուբեն Մելիքյան10 տարի Ադրբեջանի հետ շփման գծում բուժկետի պետ աշխատած, 2 անգամ վիրավորված կինը Կրասնոդարում պաղպաղակի արտադրամասում է աշխատում․ Պապիկյանն ասել է՝ կկանչենք, երբ պատերազմ սկսվի․ «Հրապարակ» Փաշինյանն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ ցուցարարներին ծեծելու, ցրելու աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում նշանակել ՆԳ նախարար. «Հրապարակ»
Մշակույթ

Հայաստանի ճարտարապետների պալատը նոր նախագահ և խորհուրդ ունի

Հայաստանի ճարտարապետների պալատը նոր նախագահ և խորհուրդ ունի։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, 20-ին և 26-ին կայացել է պալատի ընդհանուր ժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել խորհրդի անդամների և պալատի նախագահի ընտրություններ։ Մասնագիտական հանրության համար կարևոր իրադարձությանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալներ Նունե Պետրոսյանը և Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պալատին անդամակցող կոմիտեի մյուս աշխատակիցները։ 111 ձայն հավաքելով պալատի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Բադալյանը, ձևավորվել է 17 անդամից բաղկացած խորհրդի նոր կազմը։

Ընդհանուր ժողովին կոմիտեի նախագահը հանդես է եկել ելույթով և կարևորել Քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի ճարտարապետների պալատի սերտ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել քաղաքաշինական մի խումբ հարցերի կանոնակարգումը։ Արմեն Ղուլարյանը երախտագիտության խոսքեր է ասել պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանին և խորհրդի անդամներին՝ մասնագետներին համախմբելու, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Մկրտիչ Մինասյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ ունենալով մեծ ներուժ՝ Ճարտարապետների պալատի ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացներին կարող է ավելի տեսանելի և ընդգրկուն լինել. «Կառույցը պետք է լինի ոչ միայն խնդրի հետևանքների մասին բարձրաձայնող, այլև առաջին հերթին նախաձեռնող՝ առաջարկելով նոր գաղափարներ, առաջադրելով ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ծրագրեր։ Պալատը կարող է մասնագիտական ազնիվ մղումով, բազմակարծության սկզբունքով, բայց նաև համախմբվածությամբ անմիջական մասնակցություն ունենալ խնդիրների կանոնակարգմանը»: Նա ընդգծել է, որ պալատը կարող է երիտասարդ ճարտարապետների համար հետաքրքիր դարբնոց լինել. «Իմ խորին համոզմամբ՝ Ճարտարապետների պալատը պետք է համախմբի ինչպես տարիների վաստակ ունեցող, այնպես էլ նոր գաղափարներով տոգորված երիտասարդ, խոստումնալից մասնագետներին, ովքեր նոր լիցք կհաղորդեն մասնագիտական մտքի զարգացմանը»:

Նկատելով, որ Ճարտարապետների պալատի խորհրդի նոր կազմին և նախագահին պատասխանատու աշխատանք է սպասվում՝ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է կիսել մասնագիտական հանրության մտահոգությունները և ականջալուր լինել ոլորտային խնդիրների մասին նրանց դիտարկումներին. «Համոզված եղեք, որ կոմիտեն մշտապես սատարելու է մասնագիտական շրջանակից եկող առարկայական առաջարկների, գաղափարների կյանքի կոչմանը»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ելույթը եզրափակել է՝ նոր կազմին և ղեկավարին մաղթելով հաջողություն, տոկունություն, համարձակ գործելու վստահություն և քայլ առաջ կատարելու միասնական կամք: