Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը հերքել է լուրերը, թե հայրը վերակենդանացման բաժանմունքում է

Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան հերքել է լուրերն այն մասին, որ նրա 90-ամյա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, իբր վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուսպենսկայայի խոսքով՝ Կիրկորով ավագը վերակենդանացման բաժանմունքում չէ և վիճակն էլ կայուն է։
Բացի այդ, Ուսպենսկայան հերքել է լրատվամիջոցներում նախապես հայտարարված ախտորոշումը։
«Ես խոսել եմ Բեդրոսի հետ, խոսել եմ բժիշկների հետ, ամեն ինչ լավ է, վիճակը կայուն է։ Այն, ինչ գրում են լրագրողները, թե նա վերակենդանացման բաժանմունքում է, ճիշտ չէ։ Գտնվում է հսկողության տակ։ Նա սովորական բաժանմունքում է <...> Նրան տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի Բեդրոսը գտնվի բժիշկների հսկողության տակ՝ հաշվի առնելով նրա տարիքը՝ 90 է, ուստի որոշվել է Բեդրոսին թողնել բժիշկների հսկողության տակ»,- ասել է Կիրկորովի ներկայացուցիչ։
Ավելի վաղ Կիրկորովի տնային տնտեսուհի Լյուդմիլա Դորոդնովան հայտարարել էր, որ նկարչի հայրը չի պատասխանում հեռախոսազանգերին՝ հոսպիտալացման մասին լուրերից հետո։