Սոնա Ռուբենյանը երգել է շրջափակման պատճառով Գորիսում մնացած արցախցի երեխաների համար (տեսանյութ)

Սոնա Ռուբենյանը երգել է 28 օր բլոկադայի պատճառով Արցախ վերադառնալ չկարողացող ու Գորիսում հանգրվանած մեր հայրենակիցների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Հարսի շորից բռնած հիշատակում եք, մտածեցի էս անգամ էլ կուզենաք հիշատակել Սոնայի անունը»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութը:
Հավելենք, որ Սոնա Ռուբինյանի փոքրիկը 1.5 ամսական է, որին նա թողել էր տանը: