Այստեղ են իմ արմատները․ Թամարա Պետրոսյանի լուսանկարներն Արցախից (լուսանկարներ)

Դերասանուհի և երգչուհի Թամարա Պետրոսյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերին կից նա գրել է․ «Շոշք, Մըսմընա։ Իմ սիրած վայրն Արցախում։ Որովհետև այստեղ են իմ արմատները», - ապա հարց է ուղղել հետևորդներին․ «Իսկ ո՞րն է քո սիրած վայրը Արցախում...»։

