Փաշինյանի ընտանեկան թերթը սպառնում է հնարավոր ձերբակալություններով ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն ենք հայտնելու և հասնենք նրա պաշտոնանկությանը. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա'ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք, ով է կառավարում մեր երկիրը, համբերատար մինչև ժամը 20:00-ն կսպասենք հրաժարականին․ Սրբազան (տեսանյութ) Կրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու, ո'չ հայրենիք, ո'չ Արցախ, ո'չ պետություն (տեսանյութ) Երեխայի վիճակը գնահատվում է կայուն․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն՝ գտնված 5 օրական երեխայի մասին Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու'րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որևէ տեսակի ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել, մենք Տավուշից ենք գալիս դեպի այստեղ. Սրբազան (տեսանյութ) Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ) Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն, Սրբազա'ն». Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հրապարակում է (տեսանյութ) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հետևյալ հասցեներում վաղը լույս չի լինիԻրանում հայտնի ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերինԲայդենը վերջնագիր է ներկայացնում Իսրայելին Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոս«Եվրատեսիլ»-ին չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել էՕլաֆ Շոլցն անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալԱրագածոտնի մարզի Անտառուտ և Բյուրական բնակավայրերում շչակ է գործարկվելուԿալիֆորնիայի նահանգապետը ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջին տարիներին ՀՀ տնտեսական քաղաքականության զարգացումներովՌաֆահում իսրայելական հրթիռակոծության ժամանակ չորս մարդ է զոհվել Առաջնորդը Սրբազանն է, Երևանում կամբողջացնի նպատակը, մեր գնահատականը կտանք․ ՇարմազանովՎահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահի հետԿրակոց՝ Արմավիրի մարզում․ վարորդը դաշտամիջյան հատվածում ավտոմեքենայից իջել է կարիքները հոգալու, սակայն անծանոթ տղամարդը նրան դիտողություն է արել և ատրճանակով կրակել նրա վրա․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ ԿարապետյանԿարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի (տեսանյութ)Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ ԶարգարյանԱռաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազանն արձագանքել էՀամբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Արփի ԴավոյանԱնպայման ներկա եմ լինելու. Հրաչյա ՌոստոմյանՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ ԵրևանԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․Աբրահամ ԳասպարյանՎահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. ՍրբազանՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխաԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին․ ՈւՂԻՂԺաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարանՈվքեր դա արեցին, իմացեք՝ նրանք մեզնից չեն․ Բագրատ ՍրբազանՑանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության. ՔԿ-ի հայտարարությունըՋենեսիս Արմենիան և Հայաքվեն ընթանում են` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)
Հասարակություն

Ոստիկանն ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցն էլ այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ

Պարզվել են «Վեոլիա ջուր» ընկերության տարածքում ընկերության աշխատակցի ինքնասպանության հանգամանքները: Այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները:

2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատաձգաբանական, դատահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին եւ 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։

Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից եւ «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։

Նախաքննությունը շարունակվում է: