Լաչինից առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ
Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, հավելելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ: