Պավարոտտին ու Ջեքսոնը ժողովրդական արտիստ չեն, բայց եղել են, կան ու կմնան որպես արժեք․ Հայաստանում, ով հարսանիքներին ու քեֆերին լավ է երգել, ասել են` կոչում տվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
«Ժողովրդական արտիստ» տիտղոսը ԽՍՀՄ-ից է մնացել։ Իսկ Հայաստանում տվել են ոմն մեկին՝ հարսանիքին ու քեֆերին լավ երգելու համար։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ասել են՝ լավ ա երգում, կազմակերպեք մի հատ ժողովրդական արտիստի կոչում տվեք»,- ասաց նա։
Ընդդիմությունը տեղից հակադարձեց, սակայն Սիմոնյանն իրենը պնդեց և վստահեցրեց, որ մեկ այլ ուրիշ երկրում ոչ մի նման բան չկա։
«Լուչիանո Պավարոտտին ու Մայքլ Ջեքսոնը ժողովրդական արտիստ չեն եղել, բայց եղել են, կան ու կմնան որպես արժեք»,- ասաց նա։