Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան
Մշակույթ

Այս տարի երիտասարդները աղի բլիթը կուտեն հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը․ սիրո հայկական տոնը

Այս տարի երիտասարդները աղի բլիթը կուտեն հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը` սպասելով, որ երազում կտեսնեն իրենց կեսին:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս․ Սարգսի տոնը կնշի հունվարի 27-ին: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր: 

Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը: 

Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը․ սա մեծ սիրո տոն է, որը վկայում է պայքարի, ինքնազոհաբերման, հանուն սիրո նահատակվելու մասին։ 

Ս․ Սարգիս. սիրո մարտիկը 

Ամենահաղթ ռազմիկ, գերազանց սպարապետ, արագահաս օգնական, երիտասարդների ու սիրո բարեխոս, սիրահարների պահապան. Ս․ Սարգսին ներկայացնում են բազմաթիվ դրական հատկանիշներով:

Այս զորավարը հայերի ամենասիրելի սրբերից է, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնում է` զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։ Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: 

«Քրիստոնեությունն ամբողջությամբ սիրո մարմնացումն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է՝ Աստծո անունը սեր է: Զորավարն այդ սիրո մարտիկն էր»,- նշում է հոգևորականը:

Տեր Շահեն ընդգծում է՝ այս զորավարի կերպարը միշտ ոգեշնչել է երիտասարդներին՝ որպես երազանքի իրագործողի: Երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Հոգևորականը հորդորում է Ս․ Սարգիս զորավարի տոնին խնդրել Սրբի բարեխոսությունը: 

Ավանդությունը պատմում է․․․

Ս․ Սագիսը հայ չէ, բայց նրա անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Ս․ Սարգիսը արիության համար Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվում է իշխան ու սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: 

Տեր Շահեն ընդգծում է՝ նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև քարոզիչ, տարածում էր քրիստոնեության լույսը. 

«Հայտնի են նրա բազմաթիվ քաջագործությունները, միշտ հաղթանակներ է տոնել թշնամու դեմ»։ 

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սարգիսը իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան: Հայոց արքան, իմանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հորդորում է Սարգսին՝ գնալ Շապուհի մոտ: Շապուհը նրան նշանակում է զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, Ս․ Սարգսի շնորհիվ հրաժարվում են հեթանոսությունից: 

Շապուհ արքան, սակայն, պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Զորավարը մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակվում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Ըստ ավանդության՝ նահատակվելուց հետո՝ նրա մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև զորավարին հավատարիմ զինվորները: 

«Քրիստոս մարմնացավ, Հարություն առավ, իր արյունով փրկեց ամբողջ մարդկությանը։ Մարդկությունը Քրիստոսի անվան համար նահատակվում է մինչև այսօր»,-նշում է Տեր Շահեն։ 

Տոնը՝ եկեղեցում

Տեր Շահեն տեղեկացնում է՝ Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ: Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող երկու եկեղեցիներում: 

Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում լինում է Ս․ Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Ս․ Սարգսի աջը: Սուրբ աջը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կազմակերպվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այս տարի կլինի ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ: Այնուհետև սիրահարները կկարողանան միմյանց սեր խոստովանել գրքերի միջոցով։ Նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես։