Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկելՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան
Որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Ռուբեն Մելիքյան10 տարի Ադրբեջանի հետ շփման գծում բուժկետի պետ աշխատած, 2 անգամ վիրավորված կինը Կրասնոդարում պաղպաղակի արտադրամասում է աշխատում․ Պապիկյանն ասել է՝ կկանչենք, երբ պատերազմ սկսվի․ «Հրապարակ» Փաշինյանն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ ցուցարարներին ծեծելու, ցրելու աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում նշանակել ՆԳ նախարար. «Հրապարակ»
Սրբազանը կոչ է արել մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)
Տնտեսություն

Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն. «Լույս»

«ԼՈւՅՍ» հիմնադրամը  նախորդ տարիներին հրապարակած տարբեր վերլուծություններում անդրադարձել է չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության հնարավորություններին՝ ընդհանուր առմամբ խրախուսելով չինական այս մեգանախագծին ՀՀ-ի ավելի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Ցավոք, նախորդող տարիներին Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն որևէ էական առաջընթաց չի արձանագրել Չինաստանի հետ հարաբերություններում, այլև նրա տարօրինակ արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանն առավել է ընկղմվել Արևելք-Արևմուտք սրվող առճակատման որոգայթում։

Ստորև ներկայացնում ենք «Լույս» հիմնադրամի հերթական վերլուծությունը.

«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորաստեղծ իշխանությունը, որը խոստանում էր անփոփոխ թողնել ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը, ի սկզբանե տարօրինակ քաղաքականություն որդեգրեց Չինաստանի նկատմամբ։ Թեև տրամաբանորեն կարելի էր ակնկալել, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը և այդ հարցում նախաձեռնողականությունը նորահայտ իշխանությանը թույլ կտար հավատարիմ մնալ արտաքին քաղաքական վեկտորը չփոփոխելու իր խոստմանը՝ միաժամանակ աստիճանաբար թուլացնելով ռազմավարական կախվածությունը ՌԴ-ից։ Հայաստանի «հեղափոխական» կառավարությունը ոչ միայն չպահպանեց ՉԺՀ հետ հարաբերությունների զարգացման այն տեմպը, որը երկկողմ շփումներին հաղորդել էր նախորդ իշխանությունը դեռ 2016-2017թթ., այլև տարատեսակ արհեստական խոչընդոտներ ստեղծեց Չինաստանի հետ հարաբերություններում։

Սա վերաբերում է նաև ՉԺՀ ամենախոշոր միջազգային նախաձեռնության՝ «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը կամ դրա բացակայությանը։ Ի սկզբանե չինական մեգանախագծի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը գործող իշխանությունները բացատրում էին նրանով, թե իբր իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունը ձևավորման փուլում է, իսկ Հայաստանը դեռևս չինական «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ իր գերակայությունները չի մշակել։ Այսպես, 2019-ին նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության և առհասարակ Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ անհամարժեք քաղաքականությունը բացատրեց նրանով, թե «Հայաստանը դեռևս փորձում էր ադապտացնել իր գերակայությունները այդ (չինական նախաձեռնության շուրջ) զարգացումներին»։ Եթե այս տարօրինակ ձևակերպումը դեռ ինչ-որ կերպ կարելի էր ընկալել 2019-ին՝ չինական նախաձեռնությունից 6 տարի անց, ապա այժմ, երբ լրացել է նախաձեռնության տասնամյակը, իսկ ՀՀ գործող իշխանությունը պաշտոնավարում է ավելի քան 5 տարի, չինական ծրագրի նկատմամբ հստակ քաղաքականության բացակայությունը խոսում է միայն գործող իշխանությունների կողմից վերջինիս կարևորության թերագնահատման մասին։

Կարևոր է հիշել, որ երբ 2019-ին Չինաստանում անցկացվում էր «Գոտի և ճանապարհ» 2-րդ գագաթնաժողովը, որին մեր տարածաշրջանից մասնակցում էր Ադրբեջանի նախագահը, իսկ Վրաստանը ներկայացված էր փոխվարչապետի մակարդակով, Հայաստանը ներկայացված էր ընդամենը բնապահպանության նախարարի մակարդակով, իսկ ՀՀ վարչապետը նույն ժամանակահատվածում Երևանում մասնակցում էր այսպես կոչված «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներին։ Ըստ էության, Չինաստանի և վերջինիս տրանսպորտային մեգանախագծի նկատմամբ ՀՀ գործող իշխանությունների անլուրջ վերաբերմունքը պահպանվեց նաև հաջորդ տարիներին։ 2023թ. հոկտեմբերին անցկացված «Գոտի և ճանապարհ» 3-րդ համաժողովին Հայաստանը ներկայացված էր էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով, մինչդեռ Ադրբեջանից մասնակցում էր էներգետիկայի նախարարը։

2019-ի մայիսի 14-16-ը Փաշինյանը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով առաջին և դեռևս վերջին անգամ այցելեց Չինաստան, որին հաջորդեցին մի շարք բարձրագոչ խոստումներ և հայտարարություններ։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները խոսում էին Հայաստանում Չինաստանի կողմից ֆուտբոլային մարզադաշտ և բազալտի վերամշակման գործարան կառուցելու պայմանավորվածության մասին, որոնք այդպես էլ չիրագործվեցին: Վարչապետի այցին հաջորդած թերևս միակ կարևոր իրադարձությունը կողմերի պայմանավորվածությունն էր՝ մուտքի արտոնագրերը երկու երկրների քաղաքացիների փոխայցերի ժամանակ չեղարկելու մասին, ինչը, սակայն, չհանգեցրեց դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների ներհոսքի էական ավելացման։

Ինչևէ, անկախ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից՝ Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ պահպանվում է։ Այս երկիրը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման հարցում, սակայն նման արդյունքի հասնելու համար Երևանը պետք է ՉԺՀ և վերջինիս նախաձեռնած միջազգային նախագծերի նկատմամբ զգուշավոր և լավ մշակված քաղաքականություն ունենա։

Ինչպես արդեն նշվեց, Հարավային Կովկասի մեծ տարածաշրջանի մեր հարևաններից Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը Չինաստանի հետ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի։ Ընդ որում, Վրաստանի օրինակը հուշում է, որ Արևմուտքի հետ բավական խոր և բազմաշերտ կապերը ամենևին չեն խոչընդոտում նմանօրինակ հարաբերություններ կառուցել նաև հակադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Պեկինի հետ, եթե տվյալ պետության արտաքին քաղաքականության հենքում ընկած է պրագմատիզմն ու ռացիոնալ վարքագիծը։ Հայաստանի կենսական շահերից է բխում ՉԺՀ հետ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի, այդպիսով ընդգծելով Հարավային Կովկասում Չինաստանի ռազմավարական գործընկերների որոշակի առանցքը՝ Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ։

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման համար առկա են բոլոր տնտեսական նախադրյալները։ 2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը հասել է շուրջ 1,75 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 11,3%-ը։ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ՉԺՀ առևտրի ծավալները 2023թ. հունվար- նոյեմբերին հասել են շուրջ 218 մլրդ դոլարի, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ Պեկինի հետ առևտրային հարաբերություններն առավել խորացնելու համար։ Մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի պայմանագիրը թույլ է տալիս ամբողջացնել տարածաշրջանում առևտրային կապերի շղթան, որի շարժիչ ուժը օբյեկտիվորեն հենված է ՉԺՀ տնտեսության հաջողությունների վրա։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից ի վեր Չինաստանը միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեծ փորձ է կուտակել, ուստի Հարավային Կովկասի ու հարակից երկրների հետ ՉԺՀ առևտրի շեշտակի աճը կարող է խրախուսել, որպեսզի Պեկինն ավելի ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։

Ինչպես նշվեց, Պեկինի համար կարևոր է այլընտրանքային ուղիների առկայությունը, որոնք կախված չեն ՆԱՏՕ-ի կամ վերջինիս հարող երկրների քաղաքական դիրքորոշումից, ուստի Հայաստանը պետք է Չինաստանի հետ ակտիվորեն աշխատի՝ փորձելով ի ցույց դնել այսպես կոչված «Միջին միջանցքի» մասով թուրքական ծրագրի աշխարհաքաղաքական ռիսկերը, միաժամանակ առաջարկելով խելամիտ այլընտրանք՝ ի դեմս Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ միջանցքի։ Միաժամանակ, զգալի դիվանագիտական ջանքեր են պահանջվում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրք-ադրբեջանական քարոզչությունը Պեկինում անընդունելի դարձնելու ուղղությամբ։

Առհասարակ, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկից»՝ այն ներկայացնելով իբրև տարածաշրջանային շրջափակումը հաղթահարելու և միջազգային առևտրային մայրուղիներին, այդ թվում՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրին ինտեգրվելու իրատեսական հնարավորություն։ Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հետ միասին մասնակցելով «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, իր ելույթում վստահեցնում էր, որ «Խաղաղության խաչմերուկը» լիարժեք կերպով ներգրավվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ»։ Թեև քողարկված, սակայն այդ «Խաղաղության խաչմերուկը» ներառում է նաև Ադրբեջանի կողմից խրախուսվող «Զանգեզուրի միջանցքը», որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այն թաքցնել ՀՀ ինքնիշխանության սկզբունքի ներքո։ Հայաստանի համար ավելի տրամաբանական է «Խաղաղության խաչմերուկի» փոխարեն առաջ մղել Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանին և Եվրոպային կապող Հյուսիս-հարավ ծրագիրը՝ պայմանական «Կայունության ճանապարհ» անվամբ, որում շահագրգռված կլինի ոչ միայն Չինաստանը, այլև Հնդկաստանը, Ռուսաստանն ու նույնիսկ ԵՄ-ը։

Չինական «Գոտի և ճանապարհ» ծրագրի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն վերջին տարիներին Չինաստանի ուղղությամբ որդեգրած արտաքին քաղաքական ուղեգիծը և ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն Պեկինի հետ շփումներում։ Նախ հարկ է սկսել քաղաքական մակարդակից և ամեն կերպ խուսափել Չինաստանի համար զգայուն հարցերում անզգույշ քայլերից կամ գործողություններից, ինչը, ցավոք, վերջին տարիներին պարբերաբար կրկնվել է.

ՀՀ անդամակցությունը պարբերաբար հակաչինական հայտարարություններով հանդես եկող Կրոնական ազատության միջազգային դաշինքին,

ՀՀ մասնակցությունը ակնհայտ հակաչինական օրակարգ հետապնդող «Ժողովրդավարական գագաթնաժողով» միջոցառմանը,

Թայվանի նախարարի ոչ պաշտոնական այցը Հայաստան,

Ժամանակագրորեն նույն շրջանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Թայվան և Հայաստան,

Ոչ պատշաճ մակարդակով մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» 2-րդ և 3-րդ գագաթնաժողովներին և այլն:

Երկրորդ քայլը կապված է միջազգային հարաբերություններում ՀՀ իշխանությունների ներկայիս դիրքավորման հետ։ Թեև պաշտոնապես խոսվում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, մի գերտերության հետ հարաբերությունները մեկ այլ գերտերության հետ հարաբերությունների վատթարացման հաշվին չկառուցելու մտադրության, աշխարհաքաղաքական շրջադարձերի բացառման մասին, սակայն գործնականում ՀՀ ներկայիս իշխանությունները պարզապես փորձում են Հայաստանի քաղաքական, տնտեսական և անվտանգային որոշակի կախվածությունը ՌԴ-ից փոխարինել առավել մեծ կախվածությամբ՝ արդեն Արևմուտքից։ Սա բնականաբար Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը խրախուսող քաղաքականություն չէ, եթե նույնիսկ անտեսենք այն փաստը, որ լիարժեքորեն կտրված է ՀՀ անվտանգային, աշխարհաքաղաքական և նույնիսկ տնտեսական շահերից։

Սակայն այս անգամ կանգ առնենք ոչ պակաս կարևոր՝ տնտեսական բաղադրիչի վրա։ Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2023թ. հունվար-հոկտեմբերի 10 ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 50%-ը եղել է 3 երկրների հետ՝ Ռուսաստան՝ 35,1, Չինաստան՝ 11,3, Իրան՝ 3,7, իսկ ահա ԵՄ և ԱՄՆ հետ ՀՀ առևտրի շրջանառության մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 18,7%՝ ԵՄ՝ 14,8, ԱՄՆ՝ 3,9։ Եթե այս պատկերը համադրենք ՀՀ ներկայիս կառավարության արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հետ, այդ թվում՝ այցերի, կոնտակտների մասով, կնկատենք ակնհայտ անհամարժեքությունը։

Ավելի խոսուն են արտահանման ցուցանիշները. 2023թ. առաջին 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքը բաշխված է եղել հետևյալ համամասնությամբ՝ ՌԴ-Իրան-Չինաստան 57% (ՌԴ 49,6%, ՉԺՀ 6%, Իրան 1,4%), ԵՄ և ԱՄՆ՝ 11,8% (ԵՄ 11,1%, ԱՄՆ 0,7%)։

Փաստորեն, Հայաստանը դեպի Ռուսաստան, Իրան և Չինաստան արտահանում է 5 անգամ ավելի շատ ապրանք, քան դեպի ԱՄՆ և Եվրոպա, այնինչ կառավարության միջազգային շփումներում նկատելի է ճիշտ հակառակ պատկերը։ Առհասարակ Հայաստանից արտահանման գերակշռող մասը ուղղվում է դեպի արևելյան շուկաներ. 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաարտահանման շուրջ 80%-ն ուղղվել է ԵԱՏՄ, ԱՄԷ, Իրան, Իրաք, ՉԺՀ, Վրաստան։

Ըստ էության, վերոհիշյալ տնտեսական ցուցանիշները, ի թիվս քաղաքական, ռազմական և այլ հիմնավորումների, ևս մեկ կարևոր ցուցիչ են, թե որ ուղղությամբ պետք է կառուցվեն ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այս հարցում որքան կարևոր նշանակություն կարող է ունենալ լիարժեք ներգրավումը չինական «Գոտի և ճանապարհ» նախագծին։ Այս ուղղությամբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետևողականորեն իրագործել մի շարք առաջնահերթ քայլեր.

Ակտիվացնել մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, բարձրացնել ներկայացվող պատվիրակությունների մակարդակը, մասնավորապես՝ փորձել առնվազն վարչապետի կամ փոխվարչապետի մակարդակով ներկայանալ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գագաթնաժողովներին։

Խուսափել ակնհայտ հակաչինական նախաձեռնություններին անդամակցությունից, միջազգային կառույցներում հակաչինական քվեարկություններից և հայտարարություններից։

Չափազանց զգուշավոր քաղաքականություն վարել Չինաստանի համար շատ զգայուն և կենսական նշանակություն ունեցող Թայվանի հարցում, կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցերում, հնարավորինս խուսափել անցանկալի «պատահականություններից»։

Մշակել տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաներին Հայաստանի մասնակցության և այն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ինտեգրելու հարցում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթություններն ամփոփող լիարժեք ռազմավարություն, այն ներկայացնել և քննարկել ՉԺՀ շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

Հանդես գալ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասով ՀՀ պատկերացումներն ամփոփող նոր նախաձեռնությամբ՝ պայմանական «Կայունության ճանապարհ» նախագծով, շահագրգիռ երկկողմ և բազմակողմ քննարկումներ կազմակերպել Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, սա ոչ միայն հնարավորություն կտա տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման այլընտրանքային ուղիներ փնտրել, այլև այդ տեսլականի շուրջ քննարկումները կուժեղացնեն ՀՀ բանակցային դիրքերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կումունիկացիաների ապաշրջափակման բարդ գործընթացում։

Ակտիվացնել մասնակցությունը այն միջազգային միջոցառումներին և կազմակերպություններին, որոնք ՉԺՀ արտաքին քաղաքականության համար կարևոր նշանակություն ունեն։ Օրինակ՝ Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, սակայն ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը 2022-ին մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովներին, ՀՀ վարչապետը որոշակի պատճառաբանությամբ խուսափել է այդ միջոցառմանը մասնակցելուց։

Նախաձեռնել Չինաստանի հետ հարաբերությունները որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր՝ հետևելով Վրաստանի հաջողված օրինակին։