Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկելՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան
Որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տնտեսություն

Տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու վերջին փորձության ժամն է վրա հասել. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ըստ էության, պատմական նոր շրջափուլի մեկնարկն է ազդարարվում վաղը։ Թշնամի երկրում նախագահական արտահերթ ընտրությունների օրն է, որը սարսափ ֆիլմին բնորոշ մեղեդու ելևէջների ներքո կարծես գալիս է ազդարարելու թշնամու կողմից մեր հանդեպ աճող հավակնությունները կյանքի կոչելու գործընթացի սկիզբը: Շրջափուլը կարող է կարճատև լինել, քանի որ մեր ուշադրությունը՝ շեղվելով ինչ-որ անկարևոր ու երկրորդական իրադարձություններով, հնարավորություն չի ընձեռում սթափ դատողություններ անել և հասկանալ, որ դեպքերն ու իրադարձությունները զարգանում են մեզ համար ոչ ձեռնտու ուղղությամբ: Ավելի կոնկրետ՝ դրանք զարգանում են մի սցենարով, որն առնվազն կտրուկ հակասում է մեր ազգային շահերին, իսկ բովանդակային առումով՝ կործանարար է։
 
Քաղաքական ասպարեզի ժամանակակից գործիչները, դրսևորելով ապազգային, հակապետական և անհայրենիք վարքագիծ, իրենց նվաստացուցիչ պահվածքով և առաջարկվող ապազգային օրակարգով մի կողմից ձգտում են հագեցնել թշնամու ծարավը, իսկ մյուս կողմից, իրենց գոյությունը փրկելու համար փորձում են ապահովել իրենց քաղաքական վերարտադրությունը։
 
Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, այսօրվա իշխանությունները, ծրագրում են համատեղել սահմանադրական հանրաքվեն և արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հստակ հասկանալով, որ կարծես բախվում են մի կարևոր խնդրի։ Մասնավորապես, իրենց վերատադրությունն ապահովելու համար այս իշխանությանն անհրաժեշտ է ընտրությունների ցածր մասնակցություն՝ մոտ 25-30 տոկոս, մինչդեռ նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն:
 
Կանխատեսվում է, որ ոչնչի առջև արգելքներ չունեցող, և ըստ էություն, նաև իրական հակազդեցություն չունեցող այսօրվա իշխանությունները փորձելու են սահմանադրության անցկացման սահմանված օրենսդրական շեմը օրենսդրական դավադիր փոփոխություններով իջեցնել, օրինակ՝ 25 տոկոս գումարած մեկ ձայն։ Սա բառացիորեն նշանակում է, որ մեր պետության չգոյության ու ժողովրդի ինքնությունը վերացնելու իրավական գործընթացն անշուշտ մոտենում է պաշտոնական մեկնարկին։
 
Ակնհայտ է, որ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու ՎԵՐՋԻՆ փորձության ժամն է վրա հասել։ Սա առաջին հերթին վերաբերում է ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիր ուժերին։
Սա չի լինելու հերթական ձախողումը, սա լինելու է ՎԵՐՋԻՆ ձախողումը։ Եվ, եթե ձախողեք, սերունդներով նզովքի ու անեծքի եք արժանանալու բոլո՛րդ»։