Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ
Տնտեսություն

«Տաք» փողերը փախնում են Հայաստանից․ հետևանքները չեն ուշանում. Թադևոս Ավետիսյան

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ և արտաքին գործոններով պայմանավորված՝ նախորդ երկու տարիներին մեր երկրի տնտեսական բարձր աճի շրջանն արդեն ավարտվում է՝ բերելով ապագա նոր ռիսկեր ու մարտահրավերներ։

Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Հոդվածը՝ ստորև.

«Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և չվերածվեց տեսական երկարաժամկետ կայուն աճի ներուժի։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության ավելացող սպառնալիքները։

Բերեմ պաշտոնական վիճակագրության վերաբերելի որոշ ցուցանիշներ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2022թ․-ին կազմել է 14,2%, որը 2023թ․-ի երկրորդ եռամսյակից սկսած կայուն նվազում է և տարին փակվեց 9,4% ցուցանիշով։

2023թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է (մեր երկիր է մտել) շուրջ 2,23 տրիլիոն դրամ, ինչն ընդամենը 2%-ով է ավել 2022թ.-ի ցուցանիշից։ 2023թ.-ին նույն ձևով արտերկիր է փոխանցվել (մեր երկրից դուրս է եկել) 1,6 տրիլիոն դրամ, ինչն արդեն շուրջ 483 միլիարդ դրամով կամ 44%-ով է ավել 2022թ.-ի ցուցանիշից։

Փաստորեն, նախորդ տարվա համեմատ՝ 2023թ․-ին Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի աճը տոկոսային արտահայտությամբ 22 անգամ գերազանցում է դեպի մեր երկիր դրամական ներհոսքի աճի ցուցանիշին։

Հետևանքը՝ 2023թ.-ին արտերկրից դրամական մուտքերի և ելքերի չափերի դրական տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 649 միլիարդ դրամ, ինչը շուրջ 441 մլրդ դրամով կամ 41%-ով պակաս է 2022թ.-ի ցուցանիշից։

Դասական իմաստով սա բնութագրում է հենց «տաք» փողերի փախուստը։

Հատկանշական է նաև այն, որ 2022թ․-ի 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․-ին ֆինանսական ծառայություններն գրանցել են երկնիշ անկում։ Եվ սա հենց պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև օտարերկրյա դրամական միջոցների փախուստով։

Այսինքն՝ արտաքին, պատահական գործոններով պայմանավորված բարձր տնտեսական աճի «փուչիկը պայթում է»։ Իսկ տնտեսության պատասխանատուները կասկածի տակ էին դնում օտարերկրյա դրամական զուտ ներհոսքի ծավալների թռիչքաձև աճի ազդեցությունը գրանցված բարձր տնտեսական աճի վրա։

Հաջորդը՝ ՀՆԱ-ի երկնիշ աճերի պայմաններում նախորդ երկու տարիներին ևս շարունակաբար և առաջանցիկ աճել է պետական պարտքը։ Մասնավորապես, 2024թ․-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,85 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2023թ. հունվարի 1-ի նկատմամբ աճելով 11,5%-ով, իսկ 2022թ․-ի հունվարի 1-ի նկատմամբ՝ 28,5%-ով։

2018թ․-ի մայիսից հետո՝ այս իշխանության կառավարման նախորդ հինգուկես տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: Այնսինքն՝ այս իշխանության օրոք ՀՆԱ-ի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 5,5%, իսկ երկրի պետական պարտքի տարեկան աճը՝ դրանից շուրջ 2,5 անգամ ավել՝ 14%։

Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունը պետական պարտքն ավելացրել է շուրջ 1800 ԱՄՆ դոլարով։

2023թ.-ին միայն ՀՀ կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 253,4 մլրդ դրամ, ինչը 2022թ.-ի համեմատ ավել է 55,1 մլրդ դրամով կամ շուրջ 28%-ով, իսկ 2021թ․-ի համեմատ՝ 72,6 միլիարդ դրամով կամ շուրջ 40%-ով։

Կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները ևս գրանցում են բարձր աճի խիստ մտահոգիչ միտումներ և, գնալով՝ էլ ավելի են կրճատում սոցիալական ծախսերի ավելացման իրական հնարավորությունները։

2023թ․-ին կառավարության պարտքի տոկոսների վճարները կազմել են տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 11%-ը, ընդհանուր ծախսերի՝ շուրջ 10%-ը, իսկ սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված ընդհանուր ծախսերի՝ 36%-ը։

Փաստորեն՝ ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդների ուսերին։

Զուգահեռաբար՝ խորանում են մեր երկրի տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանությունը համատարած նախաձեռնել է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի էական բարձրացում և այս ոլորտի հարկային արտոնությունների վերացում»։