Մեզանից նեղանալ չլինի. Ավինյանը` գովազդների ապամոնտաժման մասին (տեսանյութ)
Մեկ շաբաթում Երևան քաղաքում ապամոնտաժվել է 435 ինքնակամ տեղադրված գովազդ, որից 59-ը՝ ցանցային, տոկոսային հարաբերությամբ՝ 13 տոկոս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ գովազդների ապամոնտաժման աշխատանքները կարծես ուշանում են։ Նա հիշեցրեց, որ 2023 թվականի ապրիլին են ընդունել այս չափորոշիչը, մարդկանց հետ քննարկել ու տեղեկացված են այդ մասին։
«Հարգելի՛ գործընկերներ, մեզանից նեղանալ չլինի այսուհետ»,- ասաց նա։