Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորածԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ ենՆոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Պահանջում ենք՝ 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար «լրագրող» ներկայացող նշված անձին և «Civic News» ալիքին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կադիրովի որդին դարձել է Պուտինի համալսարանի համակարգողը«Խաղաղության» են պատրաստվում․ թյուրքագետ (լուսանկար)Գլխավոր դատախազն անպատասխան թողեց Սամվել Վարդանյանին խոշտանգելու հարցը (տեսանյութ)Իսրայելը պատասխան հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ինՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերըԷնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելուԲերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում․ ՀՅԴ ՀԵՄ
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը
Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Որպեսզի Երևանը Ստեփանակերտի ճակատագրին չարժանանա, յուրաքանչյուր ուսանող պետք է ասի, որ դեմ է միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է անում (ուղիղ)
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում
Տնտեսություն

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, տնտեսվարողի կողմից ապրանքների ապօրինի ներմուծումը թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ.-ի օժանդակությամբ Ա. Պ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանից ավտոպահեստամասերի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ա. Պ.-ն դիմել է Ն. Մ.-ին՝ խնդրելով աջակցել սահմանված չափաքանակները գերազանցող ավտոպահեստամասերը մաքսային հսկողությունից թաքցնելով անխոչընդոտ ՀՀ ներմուծելու և մաքսային վճարումներից խուսափելու հարցում: Ն. Մ.-ն էլ, ով նախկինում զբաղեցրել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի պաշտոնը, Ա. Պ.-ին խոստացել է օգտագործել նույն մաքսակետի պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը՝ վերը նշված ապրանքների ապօրինի ներկրման հարցում աջակցելու համար: Դրա համար Ն. Մ.-ն Ա. Պ.-ից  պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ:

Արդյունքում՝ Ն. Մ.-ն դիմել է վերը նշված մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչ Գ. Ք.-ին և վերջինիս խնդրել Ա. Պ.-ի կողմից ներմուծված ապրանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե  իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդպիսով Գ. Ք.-ին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:

Բացի այդ, Ն. Մ.-ն և Ա. Պ.-ն պայմանավորվածություն են ձեռք բերել վերը նշված մաքսային տեսուչի՝ Գ. Ք.-ի հետ՝ սահմանված չափաքանակները գերազանցող ապրանքները Ա. Պ.-ի կողմից առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նշված պաշտոնատար անձին յուրաքանչյուր ներմուծման ժամանակ մինչև 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ:

Ա. Պ.-ի կողմից մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու նպատակով՝ Գ. Ք.-ն նույն մաքսակետի երկու այլ տեսուչների խնդրել է ներմուծված ավտոպահեստամասերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդ կերպ համոզելու եղանակով նշված տեսուչներին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:

Դրանից հետո Գ. Ք.-ն հանդիպել է Ա. Պ.-ին և վերջինիս օգտին իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դրսևորած թողտվության, հովանավորչության և ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Գ. Ք.-ն վերը նշված եղանակով Ա. Պ.-ի կողմից մի շարք այլ դեպքերում նույնպես առանց մաքսազերծման ավտոպահեստամասեր ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նրանից ստացել է ևս 300.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Գ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Ա. Պ.-ին՝ 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), Ն. Մ.-ին՝ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս երկու մաքսային տեսուչի մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: