Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները
Տեսանյութ

Ամերիաբանկի գործարքը որպես Ռուբեն Վարդանյանի փրկագին դիտարկելն անհեթեթ է․ փորձագետ (տեսանյութ)

Օրերս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերություն) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում և սերտորեն ինտեգրված է արևմտյան ֆինանսական համակարգին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձավ վերոհիշյալ գործարքին և հայկական կողմի համար դրանից ակնկալվող օգուտներին։

Ամերիաբանկի հետ կապված գործարքն, ըստ նրա, շատ կարևոր իրադարձություն է, մանավանդ այն ֆոնին, երբ մշտապես եղել է մեծ հետաքրքրություն մեր երկու երկրների ֆինանսական շուկաների միջև։

«Նույնիսկ ժամանակին Ամերիաբանկն էր վրացական շուկայի ուղղությամբ նայում։ Այստեղ կա երկու կարևոր էլեմենտ․ առաջինը հայ-վրացական համատեքստում է, այսինքն՝  նաև վրացական կապիտալ ունեցող միջազգային բանկը գալիս է հայկական շուկա՝ գնելով Ամերիաբանկը, մյուս կողմից՝ այն հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկայի անդամ և լոնդոնյան բորսայում գործող 250 խոշորագույն ընկերությունների կազմում բավականին լուրջ դիրքեր ունի։ Գործարքը կարևոր քայլ է նաև օտարերկրյա ուղիղ ներդրումների տեսանկյունից։ Ամերիաբանկի ձեռքբերումներին կավելանա նաև նորագույն եվրոպական փորձը, ինչը մեր ֆինանսական շուկայում ավելի կակտիվացնի փոխգործակցությունը վրացական և հայկական բանկերի միջև, իսկ, մյուս կողմից, կխթանի նաև մրցակցությունը մեր շուկայում»,- ասաց Մելիքյանը։   

Գործարքով շահագրգռված Վրաստանի Բանկը այդ երկրի խոշորագույն կոմերցիոն բանկերից մեկն է, միակն իր կապիտալի ծավալով, որն ունի միջազգային կառույցների հետ համագործակցության և սերտ աշխատանքի երկարամյա փորձ։ Երբ Վրաստանի Բանկը 2012 թվականին մուտք գործեց լոնդոնյան բորսայի պրեմիում հարթակ, այդ հանգամանքն, ըստ Մելիքյանի, ավելի ակտիվացրեց վրացական շուկան, և հիմա այդ կառույցը հետաքրքրված է հայկական շուկայով ու այն ձեռքբերումներով, որ ունեցել ենք վերջին տարիներին, ինչն ավելի է գայթակղում արտասահմանյան ներդրողներին։ Վրացագետը շեշտեց, որ վերջերս ստորագրված հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիրը հնարավորություն կտա փոխգործակցությունը բերել այնպիսի հուն, երբ հարաբերություններն ավելի կխորանան, հետևաբար, այդ փաստաթուղթը նույնպես բարենպաստ ֆոն է ստեղծում նմանատիպ գործարքների համար։

Անդրադառնալով այն հարցին, թե Ամերիաբանկի պարագայում միջազգային ֆինանսական խմբի անդամ դառնալու հեռանկարը որքանո՞վ է կարևոր Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համար, Մելիքյանն ընդգծեց, որ ամենակարևոր էլեմենտը կապիտալի համար մուտք ապահովելն է։

«Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկը, որը Հայաստանում նմանօրինակ կառույցների շարքում լավագույններից մեկն է իր ուրույն ձեռագրով, ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին, ինչը կբերի հավելյալ ներդրումներ։ Այն փորձը, որ ունի BOGG միջազգային ֆինանսական խումբը նաև վարկավորման, նոր էլեմենտների, հաճախորդներին սպասարկելու եղանակների առումով, ավելի մատչելի կդարձնի ֆինանսական գործառնությունները թե՛ տնտեսվարողների, թե՛ բնակիչների համար»,- ասաց Մելիքյանը։   

Նրա խոսքով՝ այս գործարքն ինքնին համահունչ է զուգահեռաբար ընթացող Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, քանի որ մեր երկիրը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում Եվրամիության և բովանդակ Արևմուտքի հետ  հարաբերություններում: Այդ ամենն, ինչ խոսք, բարենպաստ միջավայր կստեղծի վերոհիշյալ գործարքի կայացման համար։

«Հայաստանը փորձում է բաց, թափանցիկ և կանխատեսելի լինել արտաքին աշխարհի համար, ուստի մեր երկրում իրականացվող ժողովրդավարական և օրենսդրական բարեփոխումները դրսի ներդրողներին շահագրգռում են այստեղ ներդրումներ կատարելու առումով։ Այս գործարքով ապացուցվում է, որ դրսից ներդրողներն ավելի շատ են հետաքրքրվում մեր շուկայով, մեր տնտեսական աճով ու հնարավորություններով։ Այս գործարքն առաջինն է, բայց հաստատ վերջինը չի լինի և միջազգային հեղինակություն ունեցող նորանոր ընկերություններ (ոչ միայն բանկային սեկտորի, այլև այլ ոլորտների) իրենց ներգրավվածությունը կապահովեն հայաստանյան տնտեսությունում»,- նշեց մեր զրուցակիցը։    

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե տվյալ գործարքի հետևում կանգնած են ադրբեջանցի ստվերային բաժնետերեր, և որ սույն գործարքն, ըստ էության, Բաքվում բանտարկված ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փրկագինն է, մեր զրուցակիցն ամենայն լրջությամբ հավաստիացրեց, որ նման տեղեկատվությունն ուղղակի անհեթեթություն է։

«Այստեղ որևէ կապ չկա ադրբեջանցիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ  Ամերիաբանկի հետ կապված գործընթացը բաց է, թափանցիկ։ Բոլոր հետաքրքրասերները կարող են անարգել համացանցում ծանոթանալ Վրաստանի Բանկին, տեսնել, թե ովքեր են ներդրողներն ու բաժնետերերը, փայատերերը։ Մեր երկու հասարակությունները շատ սպեցիֆիկ են և հաճախ դառնում են այլ երկրների ներսում շրջանառվող ապատեղեկատվության զոհ։ Նմանատիպ մի գործընթաց էլ այսօր առկա է Վրաստանում։ Այնտեղ էլ ուզում են հասկանալ, թե Ամերիաբանկը ինչ է, նրա հետևում ովքեր են կանգնած, արդյո՞ք ռուսներն են, թե՞ ոչ։ Մեզ մոտ էլ Ադրբեջան կամ Թուրքիա են փնտրում, իսկ իրականում նման բան չկա։ Բիզնես գործարքը բաց է ու թափանցիկ։ Եվ այն, որ արդեն հայտարարվել է, թե Ամերիաբանկը գործարքի արդյունքում պահպանելու է իր բրենդը, լոգոն, մենեջմենթն ու աշխատակազմը, ինձ համար ավելի կարևոր գործոն է։ Այս հաստատությունը գնելով՝ BOGG միջազգային ֆինանսական խումբը տալիս է հնարավորություն, որ Ամերիաբանկը զարգանա այն ուղղությամբ, որով ընթանում էր վերջին տարիներին։ Նրան հավելյալ կերպով կօժանդակեն՝ առաջարկելով իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ամերիաբանկը կունենա նոր մեխանիզմներ, ինչը մեր ֆինանսաբանկային համակարգ կներմուծի առողջ մրցակցության էլեմենտ՝ նպաստելով ընդհանուր տնտեսության առաջընթացին»,- եզրափակեց վրացագետը։ 

Ամերիաբանկի հետ կապված գործարքի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։