Փաշինյանն ու Պուտինը տարածաշրջանի անվտանգության հարցեր են քննարկում (տեսանյութ) Թրամփը Բայդենին մեղադրել է արտաքին քաղաքական անգործունակության մեջ«Հակված ենք լավատեսության»․ Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին ԱՄՆ-ն նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի իր թեկնածուինՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը Միքայել Բադալյանը հեռանում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնից «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Թողարկվել է Արցախի Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայք Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանը ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ (տեսանյութ) ՆԳ փոխնախարարը ներկայացրել է՝ ինչ ռազմավարություն ունի ՀՀ-ն աղետների ռիսկի կառավարման հարցում Մենք ո'չ վախկոտ ենք, ո'չ թույլ, ո'չ տկար, ո'չ անօգնական, ո'չ անհույս, ո'չ էլ անլույս. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդը Բագրատ Սրբազանին մեծ ոգևորությամբ և ծափերով դիմավորեց Աբովյան քաղաքում (տեսանյութ)
Արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը Ռումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Միանում ենք մեր հոգևոր եղբորը, սա խաղաղության երթ է, և մենք մասնակցում ենք հանուն մեր հայրենիքի (տեսանյութ) Սա լույսի Շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. Շարժման մասնակիցները միացրել են հեռախոսի լույսերը (տեսանյութ) Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնք Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր «գործակալների'դ», «նարկոբարոնների'դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ) Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը Մակունցի հետ Սիլիկոնյան հովտում էր ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին մեծաթիվ աջակիցներ միացան (տեսանյութ) Անտոնիո Գուտերեշը կշնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ)
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են ապացուցել՝ խաղաղության համար միջազգային միջնորդությունը հնացել է․Le Figaro
Շնորհակալ եմ ռուսական կողմին ջերմ ընդունելության համար, անցնենք հարցերին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (տեսանյութ) Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի և անպատվության ճիրաններից․ Աշոտյան
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի (տեսանյութ) Կառավարությունը գումար է հատկացրել «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներին Փաշինյանը ժամանեց՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ) Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը․ ՈՒՂԻՂ«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին ՄԻՊ-ը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը Ռուստամ Բադասյանն այցելել է ԴիջիթեյնՄի՛ մտեք Նիկոլի շառի տակ, նա ունի հնարավորություն վերջին պահին երկրից թռնելու, բայց ձեզ իր ինքնաթիռում ոչ ոք տեղ չի տալու... Կարեն Վրթանեսյանը` ոստիկաններինԱյս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են«Էջմիածին դաշինքը» միացել է շարժմանը152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասը ավելի քան 102 միլիոն դրամ է կազմում. 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Ձեր ծառայության համար շնորհակալ եմ․ ժողովուրդ, ինքնագործունեությամբ մի զբաղվեք․ Սրբազանը հարթեց ոստիկանի ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից (տեսանյութ) Հութիները երեք անօդաչու թռչող սարք են ուղարկել Ադենի ծոցի ուղղությամբ
Հասարակություն

Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան

Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում  են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ սահմանազատման և տարածքային զիջումների դեմ ընդվզմանը։

«Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրեու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն` խմելու ջրից սկսած:

Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինված ծառայողներին գյուղերին մոտեցնելու արդյունքում. ապացույցները, ցավոք, ունենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում:

Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի և այս ամենն արել են հանուն սեփական պաշտոնների, սեփական քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու:

Բացարձակ անընդունելի է հատկապես կանանց  և երեխաների նկատմաբ բռնության կիրառումը:

Հայոց եկեղեցու Սրբազան Հայրերը` Տավուշի, Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները, մյուս հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից:

Ի վերջո, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է:

Էլ չեմ խոսում էմոցիոնալ այն ապրումների մասին, ինչի միջով մարդիկ ստիպված են անցնել»,- նշել է Թաթոյանը: