ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 00oo000 համարանիշի գնի վերաբերյալ
Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:
Այդ մասին գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա ավելացրել է, որ էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին: