19 պատահար` 7 օրում․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից թվեր են ներկայացրել
Այս շաբաթ նաև երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները։ Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի Թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրեց «Երևան ավտոբուսն» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում «Հագեր» մակնիշի ավտոբուսներից երթուղի են դուրս եկել 682-ը՝ նախատեսված 832-ի փոխարեն, «Ժոնգ տոնգ»-ներից 2086-ը՝ նախատեսված 1997-ի փոխարեն, «ՄԱՆ»-երից 512-ը՝ 490-ի փոխարեն, փոքր դասի միկրոավտոբուսներից՝ 528-ը՝ 399-ի փոխարեն։
«Տոկոսային հարաբերակցությամբ ընդամենը 4,4 տոկոսով պակաս։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 19 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- ասաց Մանուկյանը։