Իլոն Մասկի պացիենտը, որն իր ուղեղում չիպ ունի, սկսել է առցանց շախմատ խաղալ «մտքի ուժով» (տեսանյութ)
Առաջին բուժառուն, որի ուղեղում տեղադրվել է Իլոն Մասկի Neuralink ընկերության չիպը, սկսել է առցանց շախմատ խաղալ «մտքի ուժով»։ Այս մասին գրում է mk.ru-ն։
29-ամյա Նոլան Արբոյի խոսքով՝ մոտ 8 տարի առաջ նա կաթվածահար է եղել դժբախտ պատահարի հետևանքով։ Այդ ժամանակվանից նա ոչինչ չի զգացել իր ուսերից ներքև։ Արբոն նշել է, որ ինքը «դեռ շատ աշխատանք ունի անելու»։
Օգտագործելով չիպը՝ նա կարող է մտքի ուժով շարժել կուրսորը իր նոութբուքի էկրանի վրա գտնվող շախմատի տախտակի շուրջ՝ տեղաշարժելով խաղաքարերը։